join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

«Մերձեցման երեկո» ԱԲՀ-ում

2019 թվականի հոկտեմբերի 21-ին Ավանդական բժշկության համալսարանի և “Campus International”-ի կողմից  ուսանողների շրջանում կազմակերպվեց «Մերձեցման երեկո»։

Միջոցառմանը մասնակցում էին  Համալսարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, “Campus International” կենտրոնի աշխատակիցները, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան ԿԴ Դեվելն ու դեսպանատան, Հնդկաստանի տնտեսական առևտրի կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև համալսարանի տարբեր ազգությունների ուսանողներ։

Դեկան Ա․ Կարապետյանը համալսարանի ղեկավարության անունից ողջունեց ներկաներին, կարևորեց այդպիսի մշակութային միջոցառումների կազմակերպումը։

Միջոցառման ընթացքում անցկացվեց համալսարանի «Լավագույն ուսանող» և «Դասախոսը ուսանողի աչքերով» մրցանակաբաշխությունը, ըստ որի ուսանողներից մրցանակների արժանացան՝

1․ Ստեֆեն Ջոզեֆ Ուալշ՝ հուշանվեր (Բուժ․2-րդ)

2․Օֆելյա Նազարյան՝ հուշանվեր (Ստոմ․մագ․2-րդ)

3․Զիյադ Տարիք Ջամալ Ալ Բայատի՝ հուշանվեր (Բուժ․3-րդ)

4․Ռոհինի Պրաբհակար Զադբուկե՝ հուշանվեր (Բուժ․2-րդ)

5.Կարվան Համզա Հասսան Հասսան՝ շնորհակալագիր (Բուժ․2-րդ)

6․Շեբնա ԱննԴանիել՝ շնորհակալագիր (Բուժ․2-րդ)

7․Փուջա Վաղ՝ շնորհակալագիր (Բուժ․2-րդ)

8․Թանուջ Մուկեշկումար Շարմա՝ շնորհակալագիր (Բուժ․3-րդ)

9․Մարյամ Մոհամմեդ Աբբաս՝ շնորհակալագիր(Ստոմ․4-րդ)

10․Ռանիահ Ռզգար Կակլ Ջաֆ՝ շնորհակալագիր(Բուժ․4-րդ)

Դասախոսներից մրցանակի արժանացել են՝

1․Նինա Խլղաթյան՝ «Բժշկակենսաբանական առարկաների» ամբիոնի «Անատոմիա» առարկայի դասախոս

2․Արև Զեյնալյան՝ «Ստոմատոլոգիայի» ամբիոնի Թերապևտիկ ստոմատոլոգիա առարկայի դասախոս։

Համալսարանի ռեկտոր Ն․ Սարիբեկայնը շնորհավորեց մրցանակակիրներին և նրանց  մաղթեց նորանոր հաջողություններ։

Երեկույթի ընթացքում համալսարանի տարբեր ազգերի ուսանողներ ներկայացրին իրենց՝ մշակույթը՝ ազգային պարը, երգն ու երաժշտությունը։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ