join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ-ն ևս մասնակցեց Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Միջազգային բժշկական ուսանողական 31-րդ կոնֆերանսին

2023թ.-ի ապրիլի 13-ից 15-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ միջազգային բժշկական ուսանողական 31-րդ կոնֆերանսը, որը կազմակերպել էր Կրակովի Յագելլոնիան համալսարանի Ուսանողական Գիտական խորհուրդը: Կոնֆերանսին ակտիվորեն մասնակցեցին Ավանդական բժշկության համալսարանի «Արտաքին կապեր» բաժնի առաջատար մասնագետ Լիանա Վարդանյանը և «Բուժական գործ» ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Սամուել Ադոմահը, ով նաև հանդիսանում է ԱԲՀ-ի «Ուսանողական գիտական ընկերության» քարտուղար:

Եռօրյա կոնֆերանսի ընթացքում կազմակերպվեցին տարատեսակ սեմինարներ, դասախոսություններ և մրցույթներ, որի ընթացքում բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմը ներկաներին փոխանցեց մեծ փորձ և գիտելիքներ:

            Լիանան և Սամուելը հնարավորություն ունեցան ներկայացնել ԱԲՀ-ն Յագելլոնիան համալսարանի Ուսանողական Գիտական խորհրդի նախագահ Յեժի Կրզեսովիակին, որտեղ քննարկվեցին մի շարք հնարավորություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Յեժի Կրզեսովիակը մեծ սիրով համաձայնեց կազմակերպել ԱԲՀ ՈՒԳԸ-ի հետ համատեղ հեռավար սեմինարներ, քննարկումներ և հետազոտությունների փոխանակումներ:

Ինչպես նաև երկու համալսարանների «Արտաքին կապեր» բաժինները ակտիվորեն կհամագործակցեն հետագա լայնամասշտաբ կոնֆերանսների կազմակերպման համար, արդեն Երևանում:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ