Հունիսի 23-ից 25-ը ԱԲՀ դասախոսներ Նաիրա Հունանյանը, Հայարփի Ջավրուշյանը և Աննա Օվչյանը մասնակցեցին «Կրթական ծրագրերի համահնչեցում #WFME (Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա) չափորոշիչներին» թեմայով վերապատրաստման դասընթացներին: ՈԱԱԿ-ի նախաձեռնած դասընթացներին մասնակցում էին Հայաստանում գործող 4 բժշկական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և անհատներ:
Դասընթացների ավարտին «Կրթական ծրագրերի համահնչեցում #WFME (Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա) չափորոշիչներին» թեմայով վերապատրաստման մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը: