join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Կայացավ ԱԲՀ Ֆուտբոլի ներբուհական առաջնությունը

18.03.2023թ.-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ Ավանդական բժշկության համալսարանի ֆուտբոլի ներբուհական առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին «Բուժական» և «Ստոմատոլոգիական» ֆակուլտետների տարբեր կուրսերի օտարերկյա ուսանողները՝ Հնդկաստանից, Հորդանանից, Գանայից, Իրաքից և Մեծ Բրիտանիայից: Խաղին ներկա էին Ավանդական բժշկության համալսարանի «Սպորտային բժշկություն» առարկայի դասախոս Լիլիթ Սուքիասյանը՝ որպես բժշկուհի, «Արտաքին կապեր» բաժնի առաջատար մասնագետ Լիանա Վարդանյանը և որպես երկրպագուներ՝ համալսարանի ուսանողները:

          Առաջնությունը կազմակերպել էր ԱԲՀ Ուսանողական խորհուրդը՝ նախագահ Էրֆան Աղային:

          Խաղի ընթացքում իրականացվեցին գնդակի կառավարման, հարձակման և պաշտպանման, թիմային աշխատանքի և վազքի մարզումներ:

          Խաղի ավարտից հետո լավագույն խաղացողները ընտրվեցին և կազմվեց համալսարանական ֆուտբոլային թիմ՝ հետագա միջբուհական խաղերին մասնակցելու համար:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ