Ավանդական բժշկության համալսարանը, հանդիսանալով «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի» անդամ-կազմակերպություն, ձեռք է բերել Polpred.com Media Review լրատվական էլեկտրոնային շտեմարանի անվճար մուտք մինչև 15.10.2021թվականը: Տեղեկացնենք, որ ռուսալեզու այս շտեմարանը ներառում է վերջին 25 տարիների ընթացքում տարբեր ԶԼՄ-ների կողմից հրապարակված միլիոնավոր հոդվածներ, կարևոր նյութեր և հարցազրույցներ ավելի քան 25000 առաջին դեմքերից, որոնք խմբավորված են ըստ 110 ոլորտների՝ ներառյալ բժշկականը: Նյութերը վերցված են 235 երկրների տարբեր առաջատար լրատվամիջոցներից։
Ընձեռնված հնարավորությունից օգտվելու համար մինչև այս տարվա հոկտեմբերի 15-ը անհրաժեշտ է այցելել www.polpred.com կայք: