Սույն թվականի ապրիլի 16-ից 18-ը Ավանդական բժշկության համալսարանն իր մասնակցությունն ունեցավ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2025» 24-րդ կրթական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:
Համալսարանը, որն իրկանացնում է բժշկական կրթություն «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտություններով, մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների՝ մասնավորապես բժշկական քոլեջների ուսանողների, շրջանավարտների, բարձր դասարանների աշակերտների և նրանց ծնողների շրջանակներում: