2022 թվականի փետրվարի 8-ին Ավանդական բժշկության համալսարանը հյուրընկալեց «Success Point» քոլեջի ներկայացուցիչներին, ինչպես նաև քոլեջի առաջին կուրսի ուսանողներին և մի քանի ծնողների։
Համալսարանը վերոնշյալ քոլեջի հետ ունի համագործակցության պայմանագիր, որի շրջանակում «Success Point» քոլեջի առաջին կուրսն ավարտված ուսանողները կարող են ուսումը շարունակել ԱԲՀ-ում։
Այցի նպատակն էր ծանոթանալ համալսարանի հետ, նրա առաքելությանը, համալսարանի պայմաններին և կրթական միջավայրին։
Ուսանողներին ողջունեցին և իրենց հուզող հարցերին պատասխանեցին Ավանդական բժշկության համալսարանի ռեկտոր պարոն Նորիկ Սարիբեկյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արսեն Մինասյանը, Որակի ապահովման և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Արայիկ Գյոզալյանը, դեկան Անահիտ Կարապետյանը, Արտաքին կապերի բաժնի վարիչ Անի Սարգսյանը և «Campus International»կազմակերպության տնօրեն Աշոկ Կարուվարաթոդին։
Հյուրերի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԲՀ-ում սովորող տարբեր ազգերի ուսանողներ, որոնք ավելի մանրամասն խոսեցին համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսանողական կյանքի, կրթական և սոցիալական կարիքներին վերաբերող հարցերի շուրջ։ Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում։
«Success Point» քոլեջի ներկայացուցիչները առանձին հանդիպում ունեցան ԱԲՀ-ի ռեկտոր պարոն Նորիկ Սարիբեկյանի հետ, և հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հեռանկարային հարցեր։
Վերջում հյուրերը ճանաչողական շրջայց կատարեցին համալսարանում և դրական տպավորություններով հեռացան համալսարանից։ Այցի շրջանակում այցելելու են նաև Հայաստանի տեսարժան վայրեր։