Ավանդական բժշկության համալսարանի կողմից կազմակերպվել է ԱՆԳԼԵՐԵՆԻ վերապատրաստման դասընթացներ պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական աշխատողների լեզվական իմացությունը բարելավելու նպատակով։ Դասընթացներն իրականացվել են «Բաբելոն» կենտրոնի լավագույն մասնագետների կողմից։
ԱԲՀ անձնակազմը շնորհակալություն է հայտնում «Բաբելոն» կենտրոնի տնօրեն, բ.գ.թ. Տաթև Սիմոնյանին:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են համապատասխան վկայագրեր։