Հուլիսի 21-ին տեղի ունեցավ Ավանդական բժշկության համալսարանի «Բաց գիտություն» նախագծի երկրորդ բաց դասախոսությունը:
Նախագիծը բաց գիտական միջոցառումների շարք է, որն իրականացվում է ԱԲՀ Գիտական մասի կողմից / ԱԲՀ Գիտական մասի վարիչ, նախագծի հիմնադիր Վահան Գրիգորյան/: Այս անգամ մեր հատուկ հյուրն էր Բոլոնիայի համալսարանի և Նյարդաբանական ինստիտուտի նեյրոհոգեբույժ, իտալացի բժիշկ Յակոպո Պրուկկոլին: Դասախոսությունը նվիրված էր մանկական և դեռահասային տարիքում սննդային վարքագծի խանգարումներին: Հիբրիդային ֆորմատով իրականացված դասախոսության ընթացքում ներկայացվեցին ինչպես տեսական, այնպես էլ՝ պրակտիկ ասպեկտներ: Բժիշկ Պրուկկոլին անդրադարձավ նաև Գերմանիայի Տյուբինգենի համալսարանում իր և գործընկերների կողմից իրականացվող հետազոտություններին:
Միջոցառմանը ներկա էին ինչպես ԱԲՀ ուսանողներ և մասնագետներ, այնպես էլ՝ այլ բուհերի և հետազոտական կենտրոնների գիտնականներ, բժիշկներ, ուսանողներ:
ԱԲՀ «Բաց գիտություն» նախագծին հատուկ անդրադարձել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: Ռեպորտաժը կարող եք դիտել այս հղմամբ՝