Վերջերս, մարտի 1-ին Ավանդական բժշկության համալսարանի և «AvoTar» ՍՊԸ-ի /Մասնագիտական ուսուցման և հավաքագրման գործակալություն/ միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այսուհետ, ընկերությունները կհամագործակցեն Գերմանիայում ԱԲՀ Բուժական ֆակուլտետի շրջանավարտների համար համապատասխան աշխատանք գտնելու հարցում:
Տեղեկացնենք, որ հաջողակ դիմորդները կստանան փաստաթղթային աջակցություն, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում աշխատանքային թույլտվությամբ վիզա ստանալու և մասնագիտական որակավորումը Գերմանիայում ճանաչելու հարցերում: