join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Սան-Ֆրանցիսկո համալսարանի բջջաբանության և հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, կենսաբան Դայան Բարբերի դասախոսությունը՝ Ավանդական բժշկության համալսարանում

 

Ավանդական բժշկության համալսարանում երկար տարիներ  ավանդույթ է դարձել օտարերկրացի բժիշկ–մասնագետների կողմից դասախոսությունների, սեմինարների, գործնական պարապմունքների անցկացումը:

Սեպտեմբերի 13-ին հերթական դասախոսությունը կարդաց Կալիֆորնիա նահանգի Սան -Ֆրանցիսկո համալսարանի բջջաբանության և հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, կենսաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Դայան Բարբերը: Դասախոսության թեման էր՝ «Բնային բջջիջների նշանակությունը բժշկական հետազոտությունների և վերականգնողական բժշկության բնագավառում, դրանց կարևորագույն դերը որոշ հիվանդությունների բուժման մեջ»:

Ուսանողներն ու դասախոսները մեծ հետաքրքրությամբ  լսեցին դասախոսությունը, տրվեցին հետաքրքրող և  կարևոր հարցեր:

Դայան Բարբերը համալսարանից հեռացավ տպավորված՝ խոստանալով հաջորդ այցի ժամանակ հանդես գալ դասախոսությունների  այլ թեմաներով:

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ