join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

«Մեր կոչումն է բժիշկ» խորագրով ինտելեկտուալ մրցույթի անցկացումը ԱԲՀ-ում

Դեկտեմբերի 13-ին Ավանդական բժշկության համալսարանում ԱԲՀ-ի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մեր կոչումն է բժիշկ» խորագրով ինտելեկտուալ մրցույթը: Միջոցառումը, որն ընդգրկում էր բժշկության և այլ կարևոր բնագավառներին առնչվող հարցեր, միտված էր ավելի ընդլայնելու ուսանողների աշխարհայացքն ու ընդհանուր գիտելիքները: Խաղ-վիկտորինան նպատակ ուներ բացահայտելու ոչ միայն ԱԲՀ-ի առավել ինտելեկտուալ ուսանողներին, այլև նրանց բազմապիսի ընդունակությունները: Ուստի, մրցույթի երկրորդ փուլը, որը կրում էր «Գեղարվեստական ինքնագործունեություն» խորագիրը, ուսանողներին հնարավորություն ընձեռնեց իրենց ունեցած ունակություններով մրցել նաև ասմունքի, երգի և պարի ոլորտներում:
Ժյուրիի նախագահ, պրոռեկտոր, դոցենտ Արայիկ Գյոզալյանը ողջունելով և հաջողություններ մաղթելով մասնակից թիմերին՝ նշեց, որ նման ներբուհական միջոցառումների անցկացումը համալսարանում կարևոր նշանակություն ունի:
ՈՒԳԸ նախագահ Օֆելյա Նազարյանը անդրադառնալով մրցույթի նպատակին՝ իր խոսքում նշեց, որ այն առիթ է ի ցույց դնելու, որ ուսանողները ժամանակը զուր չեն վատնում համալսարանի պատերի ներքո: «Այստեղ իսկապես հասունանում են ապագա ժողովրդական սեր ու հարգանք վայելող բժիշկներ ու գիտության նվիրյալներ»,-եզրափակեց Օֆելյա Նազարյանը: Մրցույթն անցկացվեց անգլերենով, իսկ այն վարեց Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ասրա Շարիֆին։
Նշենք, որ մրցույթին մասնակցեցին 3 խումբ, յուրաքանչյուր խմբում՝ 5 ուսանող։
Ամփոփելով արդյունքները՝ նշենք, որ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց «Skull scavengers» թիմը, երկրորդ տեղը՝ «Santa doctors» թիմը, իսկ 3-րդը՝ «Hippocrates» թիմը:
Մասնակից թիմերին տրվեցին համապատասխան պատվոգրեր, իսկ հաղթող թիմին նաև՝ գավաթ:
Բացի այս, ԱԲՀ-ի ռեկտորատի կողմից սահմանվել էր ևս երեք անվանակարգ`
«Լավագույն բեմականացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Hippocrates» թիմը, «Անատոմիայի գիտակ» անվանակարգում «Santa doctors»-ը,
«Կենսաբանության գիտակ» անվանակարգում՝ «Skull scavengers» թիմը:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ