2023թ․ մարտի 9-ին տեղի ունեցավ ԱԲՀ Գիտական մասի "ԱԲՀ Բաց գիտություն" նախագծի 4-րդ միջոցառումը։ Հայկական Կարմիր Խաչի Ընկերությունից (ՀԿԽԸ) հրավիրված հատուկ հյուրերն էին՝ ՀԿԽԸ Առաջին օգնության բաժնի վարիչ, բժիշկ Զարա Խուդոյանը և առաջին օգնության մասնագետ, հրահանգիչ Գուրգեն Հովհաննիսյանը, ովքեր հանդես եկան առաջին օգնության հիմունքների թեմայով գիտապրակտիկ բաց դասախոսություն-վարպետաց դասով։ Մասնագետները հանդիպում ունեցան նաև ԱԲՀ ռեկտոր, դոկտոր Ն․Սարիբեկյանի հետ։ Առաջին օգնության վերաբերյալ գիտելիքներն առանցքային դեր ունեն ոչ միայն բժշկության և բժշկագիտության մեջ, այլև ողջ ազգաբնակչության պատրաստվածության համատեքստում։