Փետրվարի 1-ին Ավանդական բժշկության համալսարանը հյուընկալեց «Իրանի մերսման կենտրոնի» ուսանողներին: Եռօրյա դասընթացների ընթացքում ուսանողները ունկնդրեցին «Բարձրագույն ասեղնաբուժություն» և «Վերականգնողական մերսում» թեմաներով դասախոսություններ, ինչպես նաև զուգահեռ մասնակցեցին գործնական պարապմունքներին: Դասախոսությունը վարեց իրանահայ ասեղնաբույժ, դասախոս Էդվին Տեր-Ղազարյանը:
Դասընթացի վերջում իրանցի ուսանողները ստացան հավաստագրեր: