Նոյեմբերի 25-26-ը Ավանդական բժշկության համալսարանի Բուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Շողեր Հարությունյանը մասնակցեց Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպված «Երիտասարդ գիտնականների ժամանակակից նվաճումները բժշկության մեջ - 2022 թ.» թեմայով հանրապետական IX գիտագործնական գիտաժողովին:
Ավանդական բժշկության համալսարանը ներկայացնող բանախոս, շնորհալի ուսանողուհի Շողեր Հարությունյանը հանդես եկավ «Փոքր բջջային թոքերի քաղցքեղ» թեմայով:
Դասախոս՝ Հարություն Ստեփանյան
Սրտանց շնորհավորում ենք մեր ուսանողուհուն, մաղթում մեծ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ ուսման մեջ: