Ավանդական բժշկության համալսարանի և Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում տեղի ունեցան հեռավար եղանակով հերթական դասախոսությունները:
Դասախոսությունները կարդացին Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի դոցենտներ՝ Նատալյա Գլուտկինան, Օլեգ Բալբատուն, Տատյանա Ստեպուրոն, Գոլովաչ Եկատերինան:
Ավանդական բժշկության համալսարանից դասախոսություններ կարդացին՝ կ.գ.թ., դասախոս Հարություն Ստեփանյանը, կ.գ.թ., դասախոս Նաիրա Հունանյանը:
«Անգլերենով դասավանդման փորձ օտարերկրյա ուսանողներին՝ բժշկական առարկաներից» կրթական սեմինարի շրջանակում դասախոսությունների անցկացումը պարբերական բնույթ է կրելու: