join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

«Պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանն իր 80 -ամյակը դիմավորում է ծանրակշիռ վաստակով՝ թե՛ որպես գիտնական, թե՛ որպես գործող հմուտ բժիշկ, և թե՛ որպես նվիրյալ դասախոս». ԱԲՀ դեկան Անահիտ Կարապետյան

Մարտի 15-ին  Ավանդական բժշկության համալսարանում նշվեց «Է. Մինասյանի անվան ավանդական բժշկության ամբիոնի» վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր  Էլեոնորա Մինասյանի 80 ամյակը, ով իր անուրանալի ներդրումն ունի համալսարանի կայացման գործում:

Միջոցառման սկզբում ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին համավարակի և Արցախյան պատերազմի ժամանակ զոհված մեր հայրենակիցների հիշատակին:

Անդրադառնալով Էլեոնորա Մինասյանի անցած ուղուն՝ ԱԲՀ դեկան Անահիտ Կարապետյանը նշեց, որ պրոֆեսոր  Էլեոնորա Մինասյանն իր 80 ամյա հոբելյանը դիմավորում է ծանրակշիռ վաստակով՝ թե՛ որպես գիտնական, թե՛ որպես գործող հմուտ բժիշկ, և թե՛ որպես նվիրյալ դասախոս:

«Հարգելի՛ ներկաներ,  վստահ կարող եմ ասել, որ պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանի կենսագրության ամենաուրույն, հիշարժան էջը գրվել է Ավանդական բժշկության համալսարնում, որտեղ արդեն 30 տարի է, ինչ արարում է մեր մեծարգո հոբելյարը»,- ներկաների հետ կիսվեց ԱԲՀ դեկանը:

Իր խոսքի մեջ տիկին  Կարապետյանը շեշտադրեց այս օրերին առողջապահական համակարգի առջև ծառացած «Covid 19-ի» մարտահրավերները հաղթահարելուն ուղղված նրա գերլարված աշխատանքն ու ջանքերը:

Միջոցառման ընթացքում Էլեոնորա Մինասյանը Ավանդական բժշկության համալսարանի և ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացավ  պատվոգրերի՝ կրթության,  գիտության և բժշկության ոլորտում անբասիր աշխատանքի և համալսարանի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար: Միջոցառման ավարտին Է. Մինասյանն իր շնորհակալական խոսքը հայտնեց ներկաներին:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ