join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Հոկտեմբերի 21-ին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողների  համար կազմակերպվեց  «Մերձեցման երեկո»

Հոկտեմբերի 21-ին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողների  համար կազմակերպվեց  «Մերձեցման երեկո» :  

Միջոցառումը կազմակերպվել էր “Campus International” կենտրոնի  կողմից:

Միջոցառմանը մասնակցում էին  համալսարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, «Campus International» կենտրոնի աշխատակիցները, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Ադիթյա Կումար Պանդեյը, Հնդկաստանի այլ հարգարժան ներկայացուցիչներն ու համալսարանի տարբեր ազգությունների ուսանողները։

Բացման հանդիսավոր արարողությանը համալսարանի ղեկավարության անունից ողջունեց Ավանդական բժշկության համալսարանի դեկան Անահիտ Կարապետյանը՝  շնորհակալություն հայտնելով «Campus International»  կենտրոնի տնօրեն Աշոկ Կարուվարաթոդիին և կենտրոնի աշատակիցներին միջոցառման նախաձեռնման և կազմակերպման համար:

Երեկույթի ընթացքում տարբեր ազգերի ուսանողներ ներկայացրեցին իրենց ազգային պարը, երգն ու երաժշտությունը՝ նպաստելով տարբեր ազգության ուսանողների համախմբմանը, բարեկամական և ընկերական հարաբերությունների խորացմանը:  

Հանդիսությունը կրկնակի արժևորվեց նաև մեկ այլ գեղեցիկ արարողակարգով.  համալսարանի բուժական ֆակուլտետի  որոշ ուսանողներին  և շրջանավարտներին հուշանվերներ տրվեցին ուսանողական տարիների ընթացքում «Հնդիկ ուսանողների բարեկեցության ասոցիացիայի» հետ համագործակցության և աջակցման համար:  

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ