join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Մայիսի 29-30-ը ԱԲՀ-ում տեղի ունեցավ WSG համալսարանի միջազգային բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպում

Համալսարանի կրթական ծրագրերի որակի ապահովման, գնահատման կարևոր ցուցանիշ է ուսանողների շարժունության ապահովումը:

 Ավանդական բժշկության համալսարանի և Լեհաստանի Բիդգոշչի (WSG) համալսարանի միջև կնքված հուշագրի շրջանակում մայիսի 29-30-ը տեղի ունեցավ հանդիպում WSG համալսարանի միջազգային բաժնի ներկայացուցիչ Լիդիա Շահբազյանի և ԱԲՀ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության զարգացման, ուսանողների փոխանակման, բուժքույրության, բժշկական օգնության, պրակտիկայի ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Լիդիա Շահբազյանը հանդիպում ունեցավ նաև ուսանողների հետ՝ սահիկաշարով ներկայացնելով իրենց համալսարանի կողմից առաջարկվող կարճաժամկետ պրակտիկայի ծրագիրը: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների մոտ, քանի որ ուսանողներին տրվում է վերոհիշյալ համալսարանի կլինիկայում պրակտիկան անցնելու և համալսարանի կրթական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն, իսկ բարձր առաջադիմություն ունեցող  2 ուսանողների համար  պրակտիկան կազմակերպվում է անվճար:

Նմանատիպ ծրագրերի իրականացումը կարող է խթանել ուսանողների մոտիվացիան ուսման նկատմամբ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ