join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Հունվարի 17-ին ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Ադիթյա Կումար Պանդեյը պաշտոնական այց կատարեց Ավանդական բժշկության համալսարան

Հունվարի 17-ին ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Ադիթյա Կումար Պանդեյը պաշտոնական այց կատարեց Ավանդական բժշկության համալսարան:

Այցի նպատակն էր ծանոթանալ կրթօջախի ակադեմիական միջավայրին, հանդիպել բուհի ղեկավար կազմին և ուսանողներին, ինչպես նաև համալսարանի գործընկեր «Campus International» կազմակերպությանը:

Հարգարժան քարտուղարը ուսանողների հետ ինտերակտիվ քննարկումներ ունեցավ: Ադիթյա Կումար Պանդեյը պաշտոնական այցի շրջանակներում ողջունեց նաև առաջին կուրսի հնդիկ ուսանողներին, հաջողություններ մաղթեց նրանց ուսման բնագավառում:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ