ԱԲՀ ռեկտոր Ն.Սարիբեկյանի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը 09.04.2024թ.-11.04.2024թ. գործուղվեց Վրաստանի Հանրապետություն՝ Թբիլիսիի բժշկական ակադեմիա:
Գործուղման հիմնական նպատակն էր՝ ընդլայնել համալսարանի միջազգային կապերը համալսարանական և ծրագրային մակարդակներում, ակտիվորեն ներգրավվել կրթական ծրագրերի միջազգայնացման, փորձի փոխանակման գործընթացներում, ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի խորհրդատվության համաձայն ուսումնասիրել Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի՝ WFME-ի կողմից առաջարկվող դասավանդման և գնահատման մեթոդները (OSPE, OSCE, Bedside Teaching, CBL, PBL) կիրառող բժշկական բուհերի փորձը՝ բժշկական կարողությունների գնահատման համար և դարձնել կիրառելի նաև ԱԲՀ-ում։
Աշխատանքային խմբում ընդգրկված էին համալսարանի վարչական աշխատակիցներ և դասախոսներ:
Օրակարգի համաձայն հանդիպումներ եղան Թբիլիսիի բժշկական ակադեմիայի ռեկտոր Ի.Շոթաձեի, Ակադեմիայի գիտության գծով պրոռեկտորի, Արտաքին կապերի գծով պրոռեկտորի, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի, ֆակուլտետի դեկանի, Կրթական ծրագրերի համակարգողի և Որակի ապահովման բաժնի ղեկավարի հետ:
Այցի ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի բարելավմանն ու հետագա համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր, շրջայց կատարվեց ակադեմիայում, ուսումնասիրվեցին ենթակառուցվածքները՝ հատկապես անատոմիայի, կենսաքիմիայի լաբորատորիաները, OSPE, OSCE քննասենյակները: Կատարվեցին նաև դասալսումներ:
Գործուղումը կարևորվեց նաև նրանով, որ երկու բժշկական բուհերի միջև կնքվեց երկկողմանի համագործակցության պայմանագիր: