join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ հնդիկ շրջանավարտներից շատերը Հնդկաստանում հաջողությամբ հանձնեցին FMGE քննությունը

Ավանդական բժշկության  համալսարանը մի՛շտ է հպարտացել իր շրջանավարտներով, նրանց հաջողություններով:

            Այսօր ևս հպարտանալու առիթ ունենք. վերջերս 2022-23 ուստարվա հնդիկ շրջանավարտներից շատերը Հնդկաստանում հաջողությամբ հանձնեցին FMGE քննությունը և ստացան բժշկի գործունեությամբ զբաղվելու թույլտվություն:

Այս առիթով, համալսարանի ղեկավարությունն ու դասախոսները, հարազատ կրթօջախում ստացած գիտելիքների համար շրջանավարտներից ստանում են բազմաթիվ շնորհակալական նամակներ:

Ցուցաբերած գիտելիքների բարձր  արդյունքների համար՝ Ավանդական բժշկության համալսարանը մեծ հպարտությամբ  և ջերմորեն շնորհավորում է իր սիրելի՛ շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր վերելքներ:

Սիրելի՛ ուսանողներ, բժշկական ոլորտում ձեր յուրաքանչյուր հաջողությունը համալսարանին ոգևորվելու, հպարտանալու առիթ է տալիս, ինչը նաև բուհի անցած  արգասաբեր ուղու, նրա գործունեության ու կրթության բարձր որակի արդյունքն է:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ