


Ուրախ ենք, որ մեր հնդիկ շրջանավարտները մեկ կարևոր փուլ այս անգամ նույնպես հաղթահարեցին:
Ավանդական բժշկության համալսարանի 2024-25 ուստարվա հնդիկ շրջանավարտներից շատերը ևս վերջերս Հնդկաստանում հաջողությամբ հանձնել են FMGE քննությունը և ստացել բժշկի գործունեությամբ զբաղվելու թույլտվություն:
Ցուցաբերած գիտելիքների բարձր արդյունքների համար՝ Ավանդական բժշկության համալսարանը ջերմորեն շնորհավորում է իր սիրելի՛ շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր վերելքներ:
Սիրելի՛ ուսանողներ, բժշկական ոլորտում ձեր յուրաքանչյուր հաջողությունը համալսարանին հպարտանալու առիթ է տալիս, ինչը նաև բուհի անցած արգասաբեր ուղու, նրա գործունեության ու կրթության բարձր որակի արդյունքն է: