join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ –ի կարևորագույն նպատակներից է ուսանողների ներգրավումը գիտական ծրագրերին և աշխատանքներին

ԱԲՀ –ի կարևորագույն նպատակներից է ուսանողների ներգրավումը գիտական ծրագրերին և աշխատանքներին, որն իրականացվում է հետևողականորեն:

Հոկտեմբերի 7-10-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում  տեղի ունեցավ Հարավարևելյան Եվրոպայի Կենսապատկերման Կազմակերպության (BIO-SEE) տարեկան միջազգային գիտաժողովը, որը կայացավ «Կենսապատկերման ժամանակակից մեթոդները ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում» խորագրի ներքո: ԱԲՀ «Բուժական գործ» մասնագիտության ուսանողներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին գիտաաժողովին և ստացան կարևորագույն տեսական և գործնական գիտելիքներ բժշկության մեջ կիրառվող մի շարք կենսապատկերման մեթոդների վերաբերյալ: Գիտաժողովի շրջանակներում նաև տեղի ունեցավ գիտական պաստառների (poster presentation) միջազգային մրցույթ, որի ժամանակ ներկայացվեց պաստառային զեկույց «Foldink» լաբորատորիայի, Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և Ավանդական բժշկության համալսարանի հետազոտողների կողմից։ Պաստառային զեկույցը միջոցառման ընթացքում գնահատող հանձնաժողովի դատին ներկայացրին աշխատանքի համահեղինակներ՝ ԱԲՀ գիտական մասի վարիչ բժիշկ Վահան Գրիգորյանը և ԱԲՀ Բուժական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Ռոհինի Զադբուկեն: Պաստառի շնորհանդեսը զգալի գիտական հետաքրքրություն առաջացրեց և «Լավագույն պաստառ» մրցույթում արժանացավ երկրորդ հորիզոնականին:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ