join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Կարևոր նորություն

Կարևոր նորություն.

Հարգելի՛ գործընկերներ, շրջանավարտներ և բարեկամներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր կրթօջախը թևակոխում է զարգացման նոր փուլ։

Իրականացված կրթական բարեփոխումների և միջազգայնացման ռազմավարության շրջանակներում «Ավանդական բժշկության համալսարան»-ը վերանվանվել է՝ «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարան:

Տեղեկացնում ենք, որ անվանափոխությունը չի առաջացնում որևէ իրավական փոփոխություն․ համալսարանը շարունակում է հանդիսանալ «Ավանդական բժշկության համալսարան»-ի իրավահաջորդը և շարունակելու է կատարել իր բոլոր կրթական ու պայմանագրային պարտավորությունները։

Անվանափոխությունն արտացոլում է մեր նոր նպատակները և ընդլայնվող գործունեության շրջանակը։ Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ մեր արժեքներին և պատրաստ ենք նոր ու ավելի մեծ ձեռքբերումների ձեզ հետ միասին։

Շրջանավարտների համար.

Հարգելի շրջանավարտներ, ձեր դիպլոմների իրավական ուժը մնում է անփոփոխ, իսկ նոր բրենդի հեղինակությունը միայն կբարձրացնի ձեր մասնագիտական կշիռը։

Շնորհակալ ենք վստահության և շարունակական համագործակցության համար։

Հարգանքներով՝ «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարան

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ