join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

2023 թվականի հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով

2023 թվականի հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում տեղի ունեցավ լայնամասշտաբ միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էր Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը և «BIO-SEE» կենսապատկերման միջազգային ասոցիացիան:

Ինստիտուտի 80-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականների հետ համագործակցության շրջանակներում, մասնակցեցին նաև ԱԲՀ ներկայացուցիչները՝  երկու պաստառային զեկույցով:

Զեկույցներից մեկը համահեղինակված էր ԱԲՀ Գիտական մասի վարիչ, դասախոս, բժիշկ Վահան Գրիգորյանի և ԱԲՀ ուսանող Պ. Անջան Կումարի կողմից: Գիտաժողովի պաստառային զեկույցների միջազգային մրցույթում այս զեկույցն արժանացավ մրցանակի՝ գրավելով 3-րդ հորիզոնականը:

Վ. Գրիգորյանը և Պ. Անջան Կումարը, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գործընկերների հետ համատեղ, իրականացնում են հետազոտական նախագիծ պերիֆերիկ նյարդային հյուսվածքի ինժեներիայի ոլորտում: Վ.Գրիգորյանը կոնֆերանսի բանավոր գիտական զեկույցի ընթացքում ներկայացրեց  տեղական և միջազգային դրամաշնորհների արժանացած նախագիծը:

Մյուս պաստառային զեկույցի համահեղինակն էր ԱԲՀ ուսանողուհի Մահսա Քամալին, որը նաև հանդես էր գալիս որպես Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ: Մ. Քամալին ունի գիտությունների թեկնածուի աստիճան՝ սաղմնաբանության ոլորտում և  ԱԲՀ-ում այժմ ստանում  է երկրորդ՝ «Բուժական գործ» մասնագիտությունը:

Ունենալով հյուսվածքային ինժեներիայում խորը գիտելիքներ՝ նա ներկայումս ներգրավված է հյուսվածքային ինժեներիայի ոլորտի փորձարարական հետազոտական նախագծում: Նշենք, որ նախագիծը ֆինանսավորվում է «ANSEF» դրամաշնորհի շրջանակներում:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ