ԱԲՀ-ն միշտ էլ հպարտացել է իր շրջանավարտներով:
ԱԲՀ-ի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ Դավիթ Դավթյանը մեծ հաջողություններ է գրանցել ստոմատոլոգիայի բնագավառում:
Նա Մոսկվայի «Դ. Դավթյանի անվան իմպլանտոլոգիայի» կենտրոնի տնօրենն է և սեփականատերը:
Սույն թվականի նոյեմբերի 3-ին Դ. Դավթյանը, գիտության մեջ ունեցած ավանդի համար, ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից պարգևատրվել է «Слава России» շքանշանով:
ԱԲՀ ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է սիրելի շրջանավարտին՝ մաղթում նորանոր նվաճումներ մասնագիտական բնագավառում: