Հարգելի՛ ուսանողներ, գործընկերներ,
Ավանդական բժշկության համալսարանում հուլիսի 21-ին, ժամը 14:45-ին հատուկ դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանի և Բոլոնիայի նյարդաբանական գիտությունների ինստիտուտի մանկական նյարդահոգեբույժ, բ.գ.թ. Յակոպո Պրուկոլին, ով ներկայումս Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի գիտաշխատող է:
Դասախոսության ոլորտ՝ հոգեբուժություն,
Դասախոսության թեմա՝ «Սննդային վարքագծի խանգարումների հիմնական կլինիկական առանձնահատկությունները»
Դասախոսությունը կանցկացվի հիբրիդային (նման՝ վեբինարի) ձևաչափով, որից հետո տեղի կունենա ինտերակտիվ քննարկում:
Մուտքն ազատ է բժշկական կենտրոնների, գիտահետազոտական կազմակերպությունների, համալսարանների բժիշկների և հետազոտողների, ինչպես նաև բժշկական և կենսաբժշկական ֆակուլտետների ուսանողների համար:
Նախնական գրանցումը պարտադիր է, տեղերը՝ սահմանափակ։
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:
Հասցե՝ Երևան, Մարշալ Բաբաջանյան 38
Գրանցվելու համար հետևեք հղմանը.