Հարգելի՛ ուսանողներ և գործընկերներ,
հունիսի 21-ին, ժամը 15:00-ին Ավանդական բժշկության համալսարանում տեղի կունենա «Hyperspectral Imaging» թեմայով բաց դասախոսություն: Այն բժշկության և բժշկական գիտության տարբեր ոլորտներում կիրառվող կենսապատկերման առաջադեմ մեթոդ է:
Դասախոսությամբ հանդես կգա «BIO-SEE International Bioimaging Society» միջազգային ասոցիացիայի համակարգող, բժիշկ, բժշկական տեխնոլոգիաների մասնագետ Գևորգ Դռնոյանը:
Մուտքն ազատ է բոլոր բուհերի, բժշկական կենտրոնների և գիտահետազոտական կազմակերպությունների բժշկական և կենսաբժշկական ֆակուլտետների ուսանողների, բժիշկների և գիտաշխատողների համար: Նախնական գրանցումը պարտադիր է, տեղերը՝ սահմանափակ։
Պաշտոնական լեզուն՝ անգլերեն։
Գրանցվելու համար հետևեք ստորև նշված հղմանը.