Հարգելի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ավանդական բժշկության համալսարանի համար անվճար բաց են «Bentham Science Publishers» ընկերության էլեկտրոնային շտեմարանները թե՛ կարդալու, և թե՛ հոդված հրատարկելու հնարավորությամբ։
Անվճար հասանելիությունն ուժի մեջ է մինչ այս տարվա դեկտեմբերի 31-ը։
Շտեմարանը ներառում է 1994-2025թթ․ տպագրված բժշկության բոլոր ոլորտների, ինչպես նաև կենսաբանության, դեղագործության, բժշկական և կանաչ քիմիայի, այլընտրաքային էներգիայի և այլ թեմաների մասին ավելի քան 160 ամսագիր։
Ամսագրերից 125-ը ինդեքսավորվում են «Scopus»-ում և «ScienceDirect»-ում։ Շնորհիվ «Elsevier»-ի հետ կնքված պայմանագրի՝ դրանցում հայ հեղինակները կարող են լիովին անվճար հրատարակել իրենց գիտական հոդվածները՝ բարձրացնելով թե՛ իրենց, թե՛ իրենց կազմակերպությունների տեսանելիությունը և հեղինակությունը միջազգային գիտական հարթակներում։
Շտեմարանը հասանելի է IP հասցեի միջոցով։
Ամբողջ հարթակը՝ https://www.eurekaselect.com/
Ամսագրերի կատալոգը՝ https://www.benthamscience.com/images/pdf/JournalCatalog2025.pdf
Ամսագրերն ըստ այբբենական և առարկայական դասակարգման՝ https://benthamopenscience.com/browse-journals-by-title/A/