Սիրելի՛ ուսանողներ,
2023 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին, դուք բացառիկ հնարավորություն կունենաք մասնակցելու «FABO» Բժշկական հետազոտությունների մեթոդաբանության սեմինարների շարքի առաջին հանդիպմանը: Սեմինարների շարքը կվարի ԱԲՀ ուսանող, կ.գ.թ. Մահսա Քամալին: Նա Սաղմնաբանության ոլորտում կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան ունի, նախկինում աշխատել է որպես դասախոս՝ Իրանի Թեհրանի համալսարանում: Այժմ նա իր երկրորդ մասնագիտացումն է ստանում ԱԲՀ-ի Բուժական ֆակուլտետի 2-րդ կուրսում: Քամալն ունի մեծ փորձ հյուսվածքային ինժեներիայի ոլորտում և ներկայումս ներգրավված է Հյուսվածքային ինժեներիայի փորձարարական հետազոտական նախագծում, որը ֆինանսավորվում է «ANSEF» դրամաշնորհային ծրագրի կողմից: Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է: