join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ «Բուժական գործ» ֆակուլտետի 2020-21 ուստարվա շրջանավարտ Անանդու Պրասաննա Կումարի հերթական ձեռքբերումը

Ավանդական բժշկության համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետի 2020-21 ուստարվա շրջանավարտ Անանդու Պրասաննա Կումարը Հնդկաստանում հաջողությամբ հանձնել է FMGE քննությունը, որի առթիվ շնորհավորում ենք և մաղթում մասնագիտական նորանոր վերելքներ:

Ստորև ներկայացնում ենք մեր շրջանավարտի խոսքն ուղղված կրտսեր ընկերներին.

«Մենք՝ բոլորս, շատ երազանքներ ունենք, բայց երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է մեծ վճռականություն, նվիրում և աշխատասիրություն:

Ես ընդունվեցի Ավանդական բժշկության համալսարան «UTMA Campus International»-ի միջոցով, որից հետո էապես փոխվեց իմ կյանքը: Համալսարանի աշխատակազմն ու դասախոսական կազմը շատ մեծ դեր ունեցան ԱԲՀ-ում ուսանելու ընթացքում և հետագա հաջողություններիս համար, այդ թվում նաև՝ FMGE արդյունքի համար:

ԱԲՀ-ի ուսանողների կեսից ավելին կապ է հաստատել ինձ հետ՝ իմանալու, թե ինչպե՞ս եմ նախապատրաստվել և հաղթահարել այս քննությունը: Պատրաստ եմ աջակցելու կրտսեր սերունդներին քննությունների հետ կապված ցանկացած հարցում:

Իմ ցանկությունն է, որ հաջորդ սերունդները ոգեշնչվեն իմ անցած ուղով, FMGE արդյունքով, գիտելիքներով, որոնք ես ձեռք բերեցի համալսարանում սովորելու տարիներին»:

Հ.Գ. Հիշեցնենք, որ FMGE-ն բժշկական օտարերկրյա շրջանավարտների քննություն է, որն հանձնելուց հետո բժիշկը Հնդկաստանում իրավասու է զբաղվել բժշկությամբ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ