join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Կայացավ «ԱԲՀ Բաց գիտություն» նախագծի հերթական դասախոսությունը

Մեզ համար մեծ ուրախություն  և  պատիվ էր ս.թ.  հոկտեմբերի   20-ին Ավանդական բժշկության համալսարանում հյուրընկալել հայկական ՔայլՏեք ընկերության  համահիմնադիրներին՝ բժիշկ Դավիթ Արսենյանին և Լիլիթ Գուրօղլյանին: ՔայլՏեքը բարձր տեխնոլոգիական բժշկական գիտաարդյունաբերական ընկերություն է, որն  առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ մշակում է վերականգնողական սարքավորումներ և համակարգեր: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել հրավիրված խոսնակներին՝ իրենց տպավորիչ դասախոսության և կազմակերպված անչափ հետաքրքիր ինտերակտիվ քննարկման համար: Այս դասախոսությունը  «ԱԲՀ Բաց գիտություն»  (UTMA Open Science) խորագրով անցկացվող գիտական միջոցառումների շարքի երրորդ հանդիպումն էր: Այս նախագծի շրջանակներում հրավիրվում են առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից՝ բաց դասախոսությունների միջոցով խոսելու իրենց գիտական ձեռքբերումների և, առհասարակ, գիտաբժշկական ոլորտների մասին: Շուտով կկիսվենք տեսաձայնագրությամբ, ինչպես նաև ապագա միջոցառումների վերաբերյալ հայտարարություններով:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ