join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ,

ս. թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Ավանդական բժշկության համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով բուհում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:

Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու բուհի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ից 17։00-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:

Բուհի արտաքին և ներքին շահակիցները, որոնք ցանկություն ունեն փորձագիտական խմբին ներկայացնել որևէ դիտարկում կամ քննարկել որևէ թեմա, կարող են գրանցվել հանդիպմանը՝ մինչև նոյեմբերի 27-ը փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին ուղարկելով նամակ՝ m.barseghyan@anqa.am էլհասցեով:

Շնորհակալություն ուշադրության համար:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ