join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ «Բուժական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Համզե Ղորբանիի մասին

Քիմիական ճարտարագիտության/ինժիներիայի մեջ մասնագիտանալուց հետո  Համզեն որոշեց մասնագիտանալ նաև բժշկության ոլորտում։

«Քիմիական ճարտարագիտության ոլորտում ունեմ և՛ բակալավրի, և՛ մագիստրոսի կոչում՝ տրված Իսլամական Ազադ համալսարանի կողմից (Իրան):  Բացի այդ, որպես ասիստենտ աշխատել եմ «Իրանի Ազադ» և «Փայամ Նուր» համալսարաններում։  Մի շարք հեղինակավոր  ամսագրերում տպագրել եմ ավելի քան 50 հոդված։  Աշխատել եմ նաև որպես հրավիրյալ խմբագիր և գրախոս ավելի քան 50 ամսագրերում (ինդեքսավորված WoS/Scopus-ի կողմից), որտեղ գնահատել եմ ավելի քան 100 հոդված նավթի, քիմիական նյութերի, համակարգչային ճարտարագիտության, ինչպես նաև գազի ճարտարագիտության վերաբերյալ»- ներկայացնելով իր կենսագրությունը՝ պատմում է ապագա բժիշկ Ղորբանին:

Այժմ Ղորբանին սովորում է Հայաստանում՝ Ավանդական բժշկության համալսարանի Բուժական ֆակուլտետի երկրորդ կուրսում։  Նրան հետաքրքրում են արհեստական ​​ինտելեկտի և մեքենայական ուսուցման կիրառումը բժշկական հետազոտություններում, ինչպես նաև ուռուցքաբանության և մանրէաբանության ոլորտները:

 «Վերջերս իրականացվել են մի քանի նախագծեր անատոմիայի, հյուսվածաբանության, բժշկական ֆիզիոլոգիայի, բակտերիաների աճի գնահատման, ինչպես նաև ուռուցքաբանության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ»,-նշում է Համզեն՝ ավելացնելով, որ ուսումնասիրությունների արդյունքները ներառված են մի քանի ձեռագրերում, որոնք առաջիկայում կներկայացվեն տարբեր ամսագրերի և գիտաժողովների համար։

Բժշկի համար կարևոր է ոչ միայն կլինիկական գործնական հմտությունները, այլև կենսաբժշկական գիտության հետ կապված խնդիրների վերաբերյալ գիտական ​​մտածելակերպ և խորը պատկերացում ունենալը:  Այս առումով Հ.Ղորբանին ակնառու օրինակ է, որը նաև մյուս ուսանողներին ոգեշնչում է ավելի շատ բժշկական գիտությամբ զբաղվել։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ