join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտական սեմինար՝ «Դիաբետի բուժման հասանելիությունը» խորագրով։

Նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս կապակցությամբ  Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտական սեմինար՝ «Դիաբետի բուժման հասանելիությունը» խորագրով։

Սեմինարը կազմակերպվել էր ԱԲՀ «Թերապևտիկ առարկաների» ամբիոնի կողմից՝ ամբիոնի վարիչ, դոկտոր Մ․Նազլուխանյանի և բժիշկ-էնդոկրինոլոգ Հ․Դանիելյանի համակարգմամբ։  Գիտական միջոցառման ժամանակ շաքարային դիաբետի էթիոլոգիային, պաթոգենեզին, ախտորոշմանն ու բուժմանը վերաբերող թեմաներով զեկույցներ ներկայացվեցին ԱԲՀ ուսանողների կողմից, ինչպես նաև կատարվեցին կլինիկական դեպքերի ինտերակտիվ քննարկումներ։

Զեկույցներով հանդես եկան «Բուժական գործ»  ֆակուլտետի 6-րդ կուրսի հետևյալ ուսանողները՝

Շեբա Անն Դանիել, Պրանավ Գհադիյան, Հարշիլ Կոտադիա, Ռոհինի Զադբուկե, Մանավ Տիվարի, Կարվան Համզա Հասսան, Ստեֆեն Ուալշ, Անիտտա Իգնատիուս, Անն Մարիամ Ջեյքոբ, Սանդրա Ջոմի, Ջուվերիա Կադեկարը և Մահսա Քամալին:

ԱԲՀ ՈՒԳԸ նախագահ Սամուել Ադոմահը և ԱԲՀ գիտական մասի վարիչ Վ․Գրիգորյանը հանդես եկան որպես մոդերատոր։

 Սեմինարը հնարավորություն տվեց բարձրացնել թեմայի վերաբերյալ ուսանողների պատրաստվածությունը, իրազեկվածությունը և գիտելիքները, ինչպես նաև՝ զարգացնել կլինիկական մտածողությունը։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ