ԱԲՀ ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում «Next Learning Center» և «Campus International» ՍՊԸ-ների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ստորագրվեց ակադեմիական համագործակցության պայմանագիր: Համագործակցությունն ընդգրկում է կրթական և գիտական ոլորտները` ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունների և միջոցների կիրառմամբ: Համագործակցության նպատակն է նաև օժանդակել ուսանողներին վերապատրաստման դասընթացների իրականացման հարցում: