join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ավանդական բժշկության համալսարանի 30-ամյակը

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ավանդական բժշկության համալսարանի 30- ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:

Ներկաների թվում էին  կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝  Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հ.գ. դոկտոր, պրոֆեսոր և ԱԲՀ Ստոմատոլոգիական ֆակուլտետի նախկին դեկան Կամո Վարդանյանը, «Campus International» կենտրոնի հիմնադիր նախագահ Աշոկ Կարուվարաթոդին,  Գլաձոր համալսարանի ռեկտոր, ի.գ. դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը,  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր,  ֆ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանը, մի շարք երկրների դիվանագետներ, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատակիցներ, ուսանողներ և այլոք:      

    Միջոցառման սկզբում ներկաներն ոտնկայս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 44- օրյա պատերազմի ժամանակ զոհված մեր հայրենակիցների հիշատակին:

         Իր ողջույնի խոսքով՝ ԱԲՀ դեկան Անահիտ Կարապետյանը շնորհավորեց  ԱԲՀ-ի հիմնադիր- ռեկտոր պարոն Սարիբեկյանին,   համալսարանի ողջ անձնակազմին, դասախոսներին և ուսանողներին: Ներկայացնելով համալսարանի անցած բեղմնավոր ուղին՝ դեկանը նշեց.

        «Հայտնի է , որ ուսանողական տարիներին է ձևավորվում անհատը, և մեր համալսարանի գերագույն նպատակն է պատրաստել այնպիսի բժիշկներ, ովքեր ունակ կլինեն ցուցաբերելու բոլորանվեր, անմնացորդ  պատրաստակամություն, ինքնազոհություն, անսահման բարութուն.  հատկանիշներ, որոնք հիվանդի ապաքինման գրավականն են»:

         Անդրադառնալով կրթության դերին՝  դեկան Կարապետյանը կարևորեց օր-օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին արդիական, կայուն ու  հարուստ  գիտելիքներով դիմագրավելու  անհրաժեշտությունն ու պայմանը:

     Երեկույթի ընթացքում երկարատև, բարեխիղճ և անբասիր աշխատանքի համար պարգևատրվեցին համալսարանի մի շարք աշխատակիցներ:

Պարգևատրումներից անմասն չմնացին նաև լավագույն ուսանողներն ու ԱԲՀ ուսանողական գիտական ընկերության կողմից առավել աչքի ընկած ուսանողները:

         Միջոցառումն էլ ավելի գունեղ դարձրեցին համալսարանի տարբեր ազգությունների ուսանողների ասմունքն ու մշակութային կատարումները:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ