join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ռեկտորի ուղերձը

Բարի գալուստ մեր նոր կայք:

Մասնագիտական գիտելիքներով հարուստ, բանիմաց, հմուտ մասնագետը պետության ամենաարժեքավոր հարստությունն է:

Գիտակից և կիրթ սերնդով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը համաշխարհային արագընթաց զարգացումներում:

Արդի դարաշրջանը նոր պահանջներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը: Այժմ բավարար չէ լինել պարզապես մասնագետ. կրթական ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը:

Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է, ուստի օրըստօրե փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող են դիմագրավել միայն արդիական, կայուն, հարուստ գիտելիքներով:

Ավանդական բժշկության համալսարանը բարձր հեղինակություն է վայելում Հայաստանի կրթական համակարգում:

Առաջնորդվելով իր որդեգրած սկզբունքով, այն է՝ անզիջում լինել չառաջադիմող ուսանողների նկատմամբ և պատրաստել միայն գրագետ ու բանիմաց, որակյալ մասնագետներ, մեր բուհը դարձել է ուսուցման այլընտրանքային դարբնոց, որի շրջանավարտներն իրենց մակարդակով մրցակից են պրակտիկ և տեսական բժշկության ասպարեզում:

Ուսանողները մեր համալսարան ոտք են դնում նոր գիտելիքներ ձեռք բերելու և լավ մասնագետ դառնալու հավակնությամբ։

Ցանկանում եմ վստահեցնել, որ բուհի ղեկավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի ձեր ուսումնառության տարիները լինեն բովանդակալից և հետաքրքիր։

Ուստի, սա է մեր հորդորը բոլոր ուսանողներին, օգտագործեք ձեր լավագույն տարիները՝ որակյալ կրթություն ստանալու, բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար:

 

Ռեկտոր՝ կ.գ.թ., պրոֆեսոր Ն. Խ. Սարիբեկյան 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ