join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ՈՒԳԸ

Ուսանողների ներգրավվածությունն ԱԲՀ-ի գիտական և գիտամեթոդական աշխատանքներում իրականացվում է.

  • գիտաժողովների մասնակցությամբ, զեկույցների ներկայացմամբ,
  • գիտական աշխատությունների հրապարակումներ` համահեղինակությամբ,
  • ուսումնագիտական սեմինարների, ռեֆերատների բաց քննարկումների, գիտահանրամատչելի միջոցառումների մասնակցությամբ,
  • դասախոսների  գիտահետազոտական  աշխատանքների  ժամանակ  մասնակցությունը  փորձերին,
  • հանրապետության տարբեր  բժշկական  հաստատություններում  կազմակերպվող  կոնֆերանսների  մասնակցությամբ,
  • ցածր  կուրսերում ամենամյա «Առաջին  քայլեր»  գիտագործնական  սեմինարի  կազմակերպմամբ:

ՈւԳԸ-ի կողմից կազմակերպված գիտաժողովները, զեկուցումները, ռեֆերատների բաց քննարկումները, գիտահանրամատչելի միջոցառումները նպաստում են ուսանողների ուսմանը զուգընթաց ծավալել գիտական գործունեություն «Ավանդական բժշկության ժամանակակից հարցերը» և այլ ուղղություններով:

Համալսարանի գիտահետազոտական աշխատանքներին մասնակցում են տարբեր կուրսերում սովորող ուսանողները, ինչպես նաև համալսարանի շրջանավարտները:

Ուսանողներին հնարավորություն է ընձեռվում գիտահետազոտական աշխատանքի ոլորտն ընտրել ըստ իրենց նախասիրության: Աշխատանքները ղեկավարվում են ամբիոնների դասախոսների կողմից: Ուսանողները նաև հնարավորություն ունեն ընտրել իրենց գիտական ղեկավարին և նախընտրած թեման:

Համալսարանում ավանդույթ է դարձել «Ավանդական բժշկության» ամբիոնի կեղմից կազմակերպվող միջամբիոնական գիտական սեմինարների անցկացումն ուսանողների և շրջանավարտների մասնակցությամբ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ