join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Կրիկետի Առաջնություն

Ավանդական բժշկության համալսարանի և “Campus International” կազմակերպության համագործակցության շրջանակներում, 2019 թ․ սեպտեմբերի 22-ին Ավանի սպորտ դպրոցում տեղի ունեցավ “Campus International” կրիկետի առաջնությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր “Campus International”-ի կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին 6 թիմեր, բաղկացած 66 մասնակիցներից։ Մրցաշարին մասնկացում էին  ինչպես Ավանդական բժշկության համալսարանի, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ։

Ավանդական բժշկության համալսարանի "Black Vultures" թիմի կազմում հանդես էին գալիս տարբեր կուրսերի ուսանողներ՝ Մոհամմեդ Հիրֆանը, Աբդուլ Հասիբը, Սթիվենսն Օնիշերիթոթթաթիլ Ջեյսոնը, Ռօշան Ռաշիիդը, Մուհամմեդ Ռաֆիդհ Փառութիկուննանը, Հաշիք Շան:

Մրցաշարի սկիզբը ազդարարվեց “Campus International” կազմակերպության ղեկավար պարոն Աշոկ Կրիշնայի կողմից։  Բոլոր թիմերը խաղում էին մեծ ոգևորությամբ և եռանդով։

Մրցաշարի հաղթող ճանաչվեց "White Sharks" թիմը։ ԱԲՀ-ի "Black Vultures" թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը։

Լավագույն խաղացող ճանաչվեց Նիխիլ Նաիրը՝ "Black Vultures" թիմից և լավագույն գնդակ նետող  ճանաչվեց Ֆաիզալ Ֆայազն՝  "White Sharks" թիմից։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ