join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ընդունելություն

 

Ավանդական բժշկության համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտություններով`

  • 091201.00.7-Բուժական գործ
  • 091101.00.7-Ստոմատոլոգիա

Դիմորդների ընդունելությունն ԱԲՀ իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված " 2020-2021 ուստարվա պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի" համաձայն:

Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման:

2020-2021  ուսումնական տարում ԱԲՀ-ում իրենց ուսումը շարունակելու համար կարող են դիմել նաև Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների /բժշկական քոլեջների/ այն շրջանավարտները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն /այս մասին ներկայացված է ստորև/:

ԱԲՀ-ում ընդունելությունն իրականացվում է հանրապետական միասնական քննությունների արդյունքում: ԱԲՀ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միասնական, կենտրոնացված քննություններ: Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնելու նշված երեք՝ Կենսաբանություն, Ֆիզիկա, Քիմիա մրցութային քննություններից մեկը և Հայոց լեզու՝  որպես ոչ մրցութային առարկա:

Քննությունները կազմակերպվում և անցկացվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից, որի կառավարումն իրականացնում է ՀՀ Կառավարությունը:

Դիմորդները նախևառաջ պետք է լրացնեն դիմում-հայտ, որը լրացվում է առցանց՝ մուտք գործելով dimord.am կայք:

Dimord.am կայքում դիմումներն ընդունվում են 2020թ.-ի մայիսի 5-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ:

Ընդունվելուց հետո դիմորդներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են բուհ:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3x4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:

Ընդունելության քննություններն անցկացվում են 2020թ.-ի հուլիսի 1-8-ը ընկած ժամանակահատվածում:

ԱԲՀ-ում գործող կրթական ծրագրերով երկրորդ մասնագիտություն ստանալու համար դիմած օտարերկրացիների ընդունելության ժամկետը, կուրսը և մյուս պայմանները սահմանում է դիմումները քննարկելու նպատակով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը:

 

Հատուկ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար

Համաձայն «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2020-2021 ուսումնական տարում ԲՈՒՀ-ում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու մասին կարգի» ԱԲՀ-ում իրենց կրթությունը կարող են շարունակել այն շրջանավարտները /հավակնորդները/, ովքեր ունեն՝

  • «լավ» կամ «գերազանց» գնահատականներ,
  • Եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը:

Ավելի մանրամասն կարգին ծանոթանալու համար անցնել հղմամբ՝

http://escs.am/files/files/2020-06-02/1d399256b551fd8875239c53f6cb268c.pdf?fbclid=IwAR2IISxMfU0z_GnRR5xRWgcsNfzMOomAr_-ReCafn79qEPqlgRr0X1UH1Xg

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ