join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ղեկավարություն

ԱԲՀ կառավարման բարձրագույն  մարմինը հիմնադիր  անդամների  ընդհանուր ժողովն է, որն ունի  համալսարանի  կառավարման և  գործունեության  ցանկացած  հարցի  վերջնական  լուծման  իրավունք: Հիմնադիր  անդամների ընդհանուր  ժողովի բացառիկ  իրավասություններն  ամրագրված են  համալսարանի  կանոնադրությունում:

ԱԲՀ  կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը և  համալսարանի  կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա`միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ռեկտորի  և  գիտական խորհրդի  գործառույթների իրականացմամբ, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծման  դեպքում  համալսարանի կոլեկտիվի մասնակցությամբ:

Համալսարանի  հիմնական  գործունեության  ղեկավարումն  իրականացնում է ռեկտորը:  Ռեկտոր նշանակվում  է  հիմնադիր  անդամների   ընդհանուր  ժողովում  և  հաշվետու  է  համալսարանի  հիմնադիր  անդամների  ընդհանուր  ժողովին:   Համալսարանի  ընթացիկ,  ուսումնական  և  գիտամանկավարժական  գործունեության  հիմնական  հարցերը  քննարկվում  են    ռեկտորի  խորհուրդում: Խորհրդի  կազմի  մեջ  մտնում  են  համալսարանի  ստորաբաժանումների  ղեկավարները,  որոնք  գործում են  իրենց  ստորաբաժանումների  կանոնադրություններով  և կանոնակարգերով:

Համալսարանի գիտական խորհուրդը` համալսարանի ռեկտորի նախագահությամբ, գործող մարմին է, որը լուծում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը: Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի գերազանցում 25-ը: Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, դեկանը, համալսարանի գիտական մասը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի  վարիչը,  միջազգային  կապերի բաժնի  վարիչը, ամբիոնների վարիչները, գիտաբժշկական  ուսումնական  կենտրոնի  գլխավոր բժիշկը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ, ինչպես  նաև համալսարանի  ռեկտորի  ընտրությամբ  գիտամանկավարժական փորձ  ունեցող այլ անձիք:

ԱԲՀ  ռեկտորի խորհուրդը, գիտական խորհուրդը, դեկանատն ու ամբիոնները, ինչպես նաև բուհի  վարչական ստորաբաժանումները  ծավալում  են  գործառնություն` միտված ԱԲՀ առաքելությանը, դրա նպատակների և խնդիրների  իրականացմանը:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ