join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Գրադարանի մասին

Ավանդական բժշկության համալսարանի հիմնադրման օրվանից, որպես ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր և անքակտելի միավոր, գործել է գրադարանը (30 տարի): Ստեղծման օրվանից առ այսօր գրադարանն աշխատում է համալսարանի ուսումնական և գիտական գործընթացին համահունչ: Գրադարանն արդյունավետորեն համագործակցում է Ուսումնական մասի, ամբիոնների, դեկանատի, ԱԲՀ Գիտական մասի, Ուսանողական խորհրդի, ԱԲՀ ուսանողական գիտ. ընկերության այլ ստորաբաժանումների հետ: 

Գրադարանի բոլոր բաժինները՝ ընթերցասրահ, համակարգչային սրահ, էլեկտրոնային և տպագիր գրքերի սպասարկման սրահները, փոխկապակցված աշխատում են, որպեսզի բավարարեն  ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի պահանջները:

Գրադարանի առաքելությունն է   նպաստել ուսումնական գործընթացին` ապահովելով տեղեկատվության մատչելիություն և ժամանակակից ծառայություններ, ինչպես նաև համալրել և ընթերցողներին տրամադրել  բժշկության  ոլորտի  թե՛ տպագիր,  և թե՛ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններ:

Գրադարանը համագործակցում է  մի շարք գրադարանային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարանի», որի ֆոնդերից ԱԲՀ ուսանողներն ու դասախոսները լիովին օգտվում են, «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և մի շարք այլ հաստատությունների հետ:

Համալսարանի ուշադրության կենտրոնում է միջազգային էլեկտրոնային ռեսուրսների լայն տեսականուց ուսանողներին օգտվելու հնարավորության ընձեռումը: Այս առիթով՝ ԱԲՀ գրադարանը պարբերաբար ձեռք է բերում էլեկտրոնային շտեմարանների անվճար մուտքեր, ինչպես նաև՝ բաժանորդագրվում  էլեկտրոնային հանրահայտ մի շարք ամսագրերի, այդ թվում նաև՝ բժշկական:

Բացի գրքերի թարմացվող շտեմարաններից համալսարանը պարբերաբար   դասախոսների աջակցությամբ համալրվում է  նաև տարբեր առարկաների  դասախոսությունների էլեկտրոնային տարբերակներով՝  տվյալ առարկային առնչվող դասախոսի կիրառած էլեկտրոնային գրականությամբ և այլ էլեկտրոնային օժանդակ նյութերով: 

 

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ