Շարունակվում են Ավանդական բժշկության համալսարանի և Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխադարձ դասախոսությունները: Ապրիլի 27-ին, դասախոսություններ կարդացին ԱԲՀ «Բժշկակենսաբանական առարկաների» ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Հարություն Ստեփանյանը, Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի դոցենտներ Օ. Բալբատուն, Ն. Գլուտկինան:
Դասախոսությունների թեմաներն էին՝
✅«Զգայական համակարգերի ֆիզիոլոգիա», ԱԲՀ «Բժշկակենսաբանական առարկաների» ամբիոնի դասախոս, կ.գ.թ. Հարություն Ստեփանյան
✅«Մարսողության ֆիզիոլոգիա», Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի դոցենտ Օ. Բալբատու,
✅«Սարկոիդոզի կլինիկական բնութագրերը», Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի դոցենտ Ն. Գլուտկինա: