Փետրվարի 19-ին, երկկողմ համագործակցության նպատակով, Ավանդական բժշկության համալսարան էին այցելել Հնդկաստանի «St. Francis World School»-ի ներկայացուցիչներԱջիտ Կումար Վասուդեվան Նաիրը և Սմիթա Ջոսը: Հանդիպման նպատակն էր համատեղ կրթական, մշակութային ծրագրերի մշակումը, դիմորդների մասնագիտական կողմնորոշման և ներգրավման նպատակով փոխադարձ այցերի կազմակերպումը, մասնագիտական խորհրդատվության տրամադրումը և այլն: Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացան ԱԲՀ կրթական ծրագրերին, ընդունելության կանոնակարգին, համալսարանի կրթական միջավայրին: