«EBSCO Premier Package»-ի ԱԲՀ-ին հասանելի 11 շտեմարաններից երեքը՝ «MEDLINE», «Health Source®: Academic Edition», «Health Source: Nursing/ Consumer Edition» վերաբերում են առողջապահական, բժշկական ոլորտներին: Ուստի, անհրաժեշտ համարեցինք մանրամասն ներկայացնել հիշյալ շտեմարանները, որոնք առավել հետաքրքիր և կարևոր կարող են լինել ԱԲՀ ուսանողների, գիտական հետազոտություններով հետաքրքրվողների համար:
Շտեմարանների մուտքը հասանելի է համալսարանից՝ IP հասցեով
Հղումը՝ https://search.ebscohost.com/
MEDLINE®
https://www.ebsco.com/products/research-databases/medline
«MEDLINE» շտեմարանը հիմնադրվել է Միացյալ Նահանգների Բժշկության ազգային գրադարանի կողմից: Այն հեղինակավոր մատենագիտական տվյալների բազա է, որը պարունակում է մեջբերումներ և ամփոփագրեր կենսաբժշկական և առողջապահական ամսագրերից: Հիշյալ շտեմարանից օգտվում են առողջապահության ոլորտի մասնագետները, բուժքույրերը, կլինիկական բժիշկներն ու հետազոտողները:
Health Source®: Academic Edition
https://www.ebsco.com/products/research-databases/health-source-nursingacademic-edition
«Health Source: Nursing/Academic Edition» -ը վստահելի ամբողջական տեքստային տվյալների բազա է, որն ընդգրկում է բուժքույրական և հարակից առողջական թեմաները, ներառյալ՝ մանկական խնամքն ու բուժքույրությունը, հոգեկան առողջությունը, բուժքույրական գործի կառավարումը, բժշկական իրավունքը և այլն:
Health Source®: Consumer Edition
https://www.ebsco.com/products/research-databases/health-source-consumer-edition
Սպառողների առողջության մասին տեղեկատվության այս հարուստ հավաքածուն ներառում է այս ոլորտին առնչվող ամբողջական տեքստային ամսագրեր և տեղեկատու գրքեր: