Վերջերս Ավանդական բժշկության համալսարանի և Պրովիզոր-նկարիչ Լ. Սարգսյանի անվան բժշկական քոլեջի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել փորձի փոխանակում՝ դասավանդման մեթոդների, հետազոտական աշխատանքների, կրթական ծրագրերի ուսումնասիրման ոլորտներում: Կկատարվի նաև կրթական ծրագրերի համեմատական վերլուծություն՝ բենչմարքինգ:
Բացի այս, քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում իրենց ուսումը շարունակել ԱԲՀ-ում, մասնակցել ԱԲՀ-ի գիտակրթական սեմինարներին, հետազոտական աշխատանքներին և այլն: