join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Բարի գալուստ Ավանդական բժշկության համալսարան

Սիրելի՛ ուսանողներ, Ավանդական բժշկության համալսարանը շնորհավորում է Գիտելիքի և Դպրության օրվա առթիվ: Թո՛ղ ուսումնական տարին ազդարարող առաջին զանգը դառնա ո՛չ միայն նոր գիտելիքներով հարստանալու սկիզբ, այլև՝ լավ հեռանկարներ բացի Ավանդական բժշկության համալսարանի յուրաքանչյուր ուսանողի համար՝ դառնալով նրա փայլուն ապագայի հիմնաքարը: Մենք հպարտանում ենք, որ մեր շրջանավարտները՝ մնալով Հիպոկրատի երդմանն անդավաճան, այսօր իրենց ստացած գիտելիքները ծառայեցնում են հանուն մարդկային կյանքերի փրկման, հանուն մարդկանց առողջության պահպանման ու վերականգման և ի վերջո հանուն վեհ գաղափարների: 
Սիրելի՛ ուսանողներ, կրկին շնորհավորում ենք բոլորիդ, մաղթում ենք լուսավոր ու բեղմնավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, իսկ գիտության ու կրթության գործի նվիրյալներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, մաղթում ենք հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
Բարի երթ…

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ