join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ ուսանողուհին մասնակցել է Սոֆիայի բժշկական համալսարանում կայացած «Ուսանողների և երիտասարդ բժիշկների բժշկական գիտությունների» XX միջազգային կոնգրեսին

Մայիսի 12-ից 15-ը ԱԲՀ «Բուժական գործ» մասնագիտության 6-րդ կուրսի ուսանողուհի Աֆրոդին Քամիլը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիայի բժշկական համալսարանում կայացած «Ուսանողների և երիտասարդ բժիշկների բժշկական գիտությունների» XX միջազգային կոնգրեսին: ԱԲՀ ուսանողուհու հետազոտական նախագիծը վերաբերում էր անգիոլոգիայի ոլորտին, որն իրականացվել է ԱԲՀ  պրոֆեսորադասախոսական կազմի ղեկավարությամբ (բ.գ.դ. Ռ.Մանվելյան, Ա.Մինասյան և դոկտոր Հ.Ստեփանյան)։

"Hybrid revascularization in cases of longer arterial occlusive diseases of lower limbs in combination with diabetes mellitus" /«Հիբրիդային ռեվասկուլյարիզացիա ստորին վերջույթների ավելի երկար զարկերակային օկլյուզիվ հիվանդությունների դեպքում՝ զուգակցված շաքարային դիաբետի հետ»/  վերնագրով հետազոտության  նպատակն էր  ուսումնասիրել և գնահատել ծնկահոդից դիստալ գտնվող  զարկերակների մակերեսային, ծնկափոսային և առաջային հատվածների բալոնային դիլատացիայի արդյունքները։

Տեղեկացնենք, որ «Ուսանողների և երիտասարդ բժիշկների բժշկական գիտությունների» կոնգրեսը /ICMS/ միջազգային միջոցառում է, որին ամեն տարի ունենում է ավելի քան 500 մասնակից:  Այն հնարավորություն է տալիս տարբեր երկրների ուսանողներին և երիտասարդ բժիշկներին ներկայացնել իրենց հետազոտական ​​աշխատանքները:

Մեր ուսանողուհուն մասնագիտական գործունեության մեջ մաղթում ենք նորանոր հաջողություններ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ